Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Գենյա Դավթյանը Tert.am-ին բողոքել է, որ իր թոռը՝ Վրեժ Վարդյանը, հակառակ առողջական խնդիրներին, դեկտեմբերի 31-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, սակայն զորամասում 3 օր մնալուց հետո տեղափոխվել հոսպիտալ: «Դեկտեմբերի 31-ին առանց ծանուցագիր տալու տարել են բանակ: Էրեխեն զանգել ա ասել, որ արդեն Ղարաբաղ տանող ավտոբուսում ա ու էլ չի զանգել: Մեկ էլ զանգել ա ասել, որ հոսպիտալում ա ու դրանից հետո էլ չի զանգել»,-ասել է նորակոչիկի տատիկը` նշելով, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը տղան պարբերաբար հիվանդանոցներում է եղել, քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ուներ, բայց տարածքային զինկոմիսարիատում այդ փաստն անտեսվել է: «Հիմա ես ուզում եմ վայենկոմատին ասեմ, որ եթե իմ էրեխեն հիվանդ էր, ինչի՞ էիք տանում բանակ: Էրեխեն դեռ զինվորական համազգեստ էլ չէր հագել, ու մինչեւ հիմա էլ դեռ զինվորական երդում չի տվել»,-ասել է զինվորի տատը:
ՍՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶՈՐԱԿՈՉԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ