«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: «Մեր բոլոր որոշումները կոլեգիալ են: Մարտի կեսերին վարչության նիստ կգումարվի, եւ այդ օրը մենք կորոշենք՝ մասնակցելու ենք, թե ոչ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ընտրացուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն է:
ԿՔՆՆԱՐԿԵՆ 1
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ