ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ուղարկած շնորհավորական ուղերձներում ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ Ֆրանսիայի նախագահներն առանձին տեղ են հատկացրել ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Անդրադառնալով այս հանգամանքին՝ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց. «Գերտերություններն անմիջապես շնորհավորեցին նախագահական ընտրություններ կոչված միջոցառման արդյունքում նախագահական նստավայրում հայտնված մարդուն: Ու հիմա նրանք շնորհավորական ուղերձներում նշում են այդ հարցերի մասին, նշանակում է` Ս. Սարգսյանից պահանջում են ԼՂ, հայ-թուրքական, ինչպես նաեւ` Եվրասիական միության հարցում դիրքորոշման հստակեցում»:




Լրահոս