«Այն աշխատանքները, որոնք Երեւան քաղաքում եւ ժամանակին Ավան համայնքում կատարվել են, դեռ անելիքներ ունենք, ծրագրեր կան»:
Տարոն Մարգարյան news.am
Ավանի բերակարգման աշխատանքները հայտնի են, եւ այդ առումով նոր ծրագրերի առկայությունը նաեւ ողջունելի է, սակայն նույն Ավանում Տարոն Մարգարյանի ջանքերով այլ «ծրագրեր» էլ են իրականացվել՝ սկսած «աներձագի ինստիտուտի» հիմնումից մինչեւ ընտրակեղծիքների ինստիտուտի զարգացում: Եթե պետք է շարունակվեն նաեւ այս «ծրագրերը», ապա հավանական է, որ հաջորդ քայլը կլինի Ավանում «բաջանաղի ինստիտուտի» հիմնումը, իսկ թե ում բաջանաղը կընտրվի, դա էլ ժամանակը ցույց կտա: Երեւանում իրականացվող ծրագրերի մասով էլ հավանական է, որ դալաններում նկարչության վրա հատկացվող ահռելի գումարները քառապատկվեն: