Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆՆ անչափ սիրում է բոլոր տոները, սրտատրոփ սպասում ու պատրաստվում դրանց: Մարտի 8-ի համար էլ արդեն նվերներ է գնել մայրիկի, քույրիկի, իր նորաձեւության տան անձնակազմի կանանց, ինչպես նաեւ որդու դայակի համար… Երգչուհին, իմանալով իրեն շրջապատող կանանց ճաշակը, այսքան ժամանակ դեռ չի վրիպել ցանկալի նվեր մատուցելու հարցում: Ինչ վերաբերում է իր նվերին, Անահիտը խոստովանեց, որ փետրվարի 14-ին Հայկոն իրեն այնքան մեծ նվեր է մատուցել, որ մարտի 8-ի նվեր էլ չի ուզում: «Հայկոն ինձ նոր մեքենա է նվիրել «Տոյոտա» մակնիշի: Շատ անակնկալ կերպով ինձ նվեր արեց, գիտեր, թե ինչ եմ ուզում, գնացել գնել էր»,-նշեց երգչուհին: Հայ կանանց էլ մաղթեց հետեւյալը. «Մեր կանանց կցանկանամ կանացի երջանկություն, մեր մայրերին էլ քաջառողջություն, քանի որ նրանք միակ ու անկրկնելի մարդիկ են այս կյանքում»:
ՆՎԵՐԸ` ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ