![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/20150923_gaf_u39_031.jpg)
Չինաստանում ռեստորանի պայթյունի հետևանքով կա 17 զոհ, գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Xinhua չինական գործակալությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ գազի բալոն է պայթել, փոխանցում են տեղի իշխանությունները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Անհոյ նահանգում:
Ներկա պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի մանրամասները: