ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գեղարքունիքի մարզ մեկնած կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն անակնկալ ելույթ է ունեցել Վարդենիսում՝ ասելով, թե մարդկանց վախեցրել են, որ չմասնակցեն հանրահավաքին. «Բայց հիմա տղամարդ չի լինի այդ ասողներից` լինի ոստիկան, քաղաքապետ, չեն մոտենա ասեն, որ այո՛, ես եմ ասել, որ չմոտենան հանրահավաքին: Թուրքերն էլ ժամանակին այսպիսի ստրուկներ են գտել, ինչպես այսօրվա տեղական իշխանիկներն են, որ գան ու մեր հողի մեջ մեր ժողովրդին ասեն, որ դուք չեք ձեր գլխի տերը: Ա՛յ իրենք ներքին թուրքեր են, նրանք իմպոտենտ են…»: Այս եւ մյուս նմանատիպ ելույթները զայրացրել են մարզի մի քանի տղամարդկանց, որոնք Սեւանում հարձակվել են Հակոբյանի վրա, ապտակել նրան՝ հաշիվ պահանջելով, թե ինչպես է համարձակվել ասել, որ «տղամարդ չկա» կամ «թուրքեր են»: Սակայն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, թե բանը ապտակին չի հասել, միայն քաշքշուկ է եղել: 




Լրահոս