ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենց կուսակցությունը դեռ չի որոշել՝ մասնակցելու է, թե ոչ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: «Ճիշտն ասած, մենք որոշակի բարդություններ ունենք նյութական, ֆինանսական ապահովման տեսակետից: Երեւի առանձին՝ ո՛չ, բայց ուրիշ քաղաքական ուժերի հետ համատեղ՝ տեսնենք: Բայց այդ հարցը դեռ չի քննարկվել»,-ասաց Սադոյանը: 
«Ժողովուրդ»-ը փորձեց Սադոյանից հետաքրքրվել, թե այժմ նա ինչ փոխհարաբերություններ ունի ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) հետ, քանի որ տարիներ առաջ Սարգսյանի օգնականն էր ԱԺ-ում: «Ժամանակին, որպեսզի ես ԱԺ-ում ելք ու մուտք ունենամ, դիմեցի Լեւոն Սարգսյանին, նա ընդառաջեց ինձ եւ համաձայնեց: Ես առանց վարձատրության նրա օգնականն էի, բայց իմ հիմնական գործը մտնել դուրս գալն էր ԱԺ: Ես բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կապ ունեմ, բոլոր պատգամավորների հետ նորմալ հարաբերություններ ունեմ»,-հայտարարեց Սադոյանը:




Լրահոս