Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց նաեւ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ ասելով, սակայն, որ առայժմ այդ հարցը քննարկման փուլում է, բայց հավանական է, որ Մանուկյանը դառնա շտաբի պետ: Ի դեպ, հայտնի են ԲՀԿ ավագանու ընտրացուցակի առաջին երեք համարները, ընդ որում, երեքն էլ լինելու են ԱԺ պատգամավորներ. ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը, երկրորդ համարը լինելու է Գուրգեն Արսենյանը, երրորդը՝ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը: Նշենք, որ ԲՀԿ շտաբի պետը նախկինում եղել է ՀՀԿ-ական. 2003-2007թթ. ԱԺ-ում նա պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ ցուցակով, 2007-2010թթ. եղել է ՀՀ առողջապահության փոխնախարար: Հիմա էլ նրա որդին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչության պետն է:
ՇՏԱԲԻ ՊԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ