ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առանց լիցենզիայի շահումով խաղերի բիզնեսով զբաղվելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հաշվառված եւ Արմավիր քաղաքում փաստացի բնակվող Արման Հովհաննիսյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2011թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 13-ը Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղատնտեսական մթերքների շուկայի տարածքում առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ծավալել է լիցենզավորման ենթակա շահումով խաղերի գործունեություն: Մասնավորապես անօրինականորեն շահագործել է դրամական շահումով երկու ավտոմատներ, ինչի հետեւանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի` 5.260.000 դրամի վնաս:
Արման Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Իհարկե, նրա մեղավորությունը կորոշի դատարանը, եւ մեղավորության դեպքում պետք է դատապարտի, սակայն հարց է առաջանում` իրավապահները նո՞ւյն կերպ կվարվեին, եթե առանց լիցենզիայի շահումով խաղերի ավտոմատներ շահագործողը յուրային լիներ…
Ա. Հ.




Լրահոս