Երգչուհի Նունե Եսայանի երկրպագուները թերեւս ամենաակտիվն են: Նունեի ֆան-ակումբը հաճախ է անակնկալներ մատուցում սիրելի երգչուհուն մե՛կ ծննդյան օրը, մե՛կ կանանց տոնին, երբեմն էլ նույնիսկ առանց առիթի: Այս անգամ մարտի 8-ին Նունեն ստացավ իսկապես շատ մեծ ու անսպասելի նվեր: Երկրպագուները ծաղիկներով ու շամպայնով վերամբարձ կռունկի միջոցով հայտնվել էին երգչուհու պատշգամբում: Նունե Եսայանի փոխանցմամբ՝ շատ գեղեցիկ, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր բան էին մտածել: «Շատ շնորհակալ եմ, իսկապես գեղեցիկ էր»,-ասել է երգչուհին` խոստովանելով, որ ավելի վաղ որդին՝ Հենրին, առավոտ շուտ պաչիկ է արել ու ծաղկեփունջ նվիրել:
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՆՎԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ