Վաղը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու եւ հավանաբար ավարտվելու է ՍԴՀԿ-ի հետ կապված դատական վեճը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վիճարկում է ԱՆ պետռեգիստրում ՍԴՀԿ ատենապետ որպես Գեւորգ Պերկուպերկյանին գրանցելու մասին որոշումը: Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչեւ այս դատական նիստը Պերկուպերկյանի հովանավոր Սեդրակ Աճեմյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Ըստ Լ. Սարգսյանի՝ Սեդրակյանն առաջին դեմքի մակարդակով միջնորդություն է խնդրում: «Սեդրակյանը մինչ այդ հանդիպել էր վարչապետի հետ, սակայն երեւի նրան հասկացրել էին, որ սա առաջին դեմքի մակարդակով լուծվող հարց է»,-ասաց Լ. Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերին տեղի է ունենալու համահնչակյան կուսակցության համագումարը, եւ այնտեղ Աճեմյանից պատասխաններ են պահանջելու. ի՞նչ արեց նա ՍԴՀԿ-ի հետ ՀՀ-ում, ինչո՞ւ կուսակցությունը համախմբելու փոխարեն պառակտեց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ