ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ բացի ձվի թանկացումից, հնարավոր է նաեւ ձկնեղենի թանկացում: Երեկվանից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է գնային վերահսկողություն իրականացնել ձկնեղենի շուկայում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից. «Ձկնեղենի շուկայում կա երկու գերիշխող ընկերություն՝ «Յունի ֆիշ»-ն ու «Մասիս ձուկ»-ը: Այս պահին գնային էական փոփոխություններ կամ տատանումներ դեռ չկան: Մենք վերահսկում ենք շուկան: Այն հատուկ հսկողության տակ է վերցվել. տնտեսվարողները տեղեկացված են եւ մեզ ներկայացրել են համապատասխան հաշվետվություններ»:




Լրահոս