ՀԱՐՑ. Լսել եմ, որ Ղարաբաղից որեւէ ապրանք Հայաստան բերելու համար քաղաքացիներն արդեն ստիպված են մաքս վճարել, եւ դա կարծես նորություն է մեզ համար: Արդյո՞ք այդպես է: Չէ՞ որ նույն պետության սահմանն է, մի՞թե ճիշտ է մաքս վճարելը:
Վահան Խանիկյան (25 տարեկան, ծրագրավորող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վահան Խանիկյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծելիս մաքսային վճարներ չեն գանձվում: Ինչպես նաեւ չկան ապրանքների տեղափոխմանը խոչընդոտող հանգամանքներ:
ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողը հավանաբար մաքսավճարը շփոթել է որոշ ապրանքներ տեղափոխելիս անցկացվող զննության հետ: Հատկապես վերջին շրջանում՝ կապված զանազան վարակիչ հիվանդությունների հետ, որոշ սննդատեսակներ բժշկական զննության են ենթարկվում, ինչը միտված է դրանց` առողջությանը վնասակար լինելու դեպքում չեզոքացնելուն: