Ոսկին ու արծաթը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 18.03.13թ.-24.03.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին`19447.58 (+343.93), բացթողնման գին` 21138.67 (+373.83),
Արծաթ` գնման գին`354.81 (+5.79), բացթողնման գին` 385.66 (+6.29),  
Պլատին` գնման գին` 19516.17
Պալադիում` գնման  գին` 9443.68 (+479.2), բացթողնման գին՝ 10264.87 (+520.87):
Միջազգային շուկայում ոսկու ունցիայի (31,1 գրամ) գինը ընդհուպ մոտեցել է 1600 դոլարին: Ընդ որում՝ ոսկու գնի հիմնական աճը տեղի է ունեցել ուրբաթ՝ մարտի 15-ին, Կիպրոսին անվճարունակ ճանաչելու լուրերի ճնշման ներքո: Սակայն մարտի 16-ին այս հարցում նախնական համաձայնության կայացումը, ըստ որի՝ Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը 10 մլրդ եվրո կհատկացնեն այդ երկրին, կանգնեցրել է ոսկու գնի հետագա աճը:




Լրահոս