Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը լուրջ վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ մեկ ամիս:
31-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի կտրվածք է ստացել Ալբանիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում: Իվանովիչը «Չելսի»-ին չի օգնի «Աստոն Վիլայի», «Վեստ Հեմի» եւ «Լիվերպուլի» հետ անգլիական Պրեմյեր լիգայի հանդիպումներում, նաեւ Կիեւի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում: