Ժողովուրդ. Գյուղացիները վրեժ են լուծել գյուղապետից ընտրությունները կեղծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչները “վրեժ” են լուծել իրենց գյուղապետ Արսեն Բազիկյանից: Առիթը եղել է գյուղում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի “հաղթանակը”: “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ 2910 բնակչություն ունեցող այս գյուղի մեծամասնությունն իր քվեն տվել է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն գյուղապետի “թեթև ձեռքով” Սերժ Սարգսյանին են “անցել” այդ ձայները: Գյուղացիներն էլ, տեղեկանալով այդ մասին, փորձել են վրեժ լուծել համայնքապետից և օրերս նրան պատկանող 30 հա հողատարածքի ողջ ծառերը գիշերով “կտրել” են: “Ժողովուրդ”-ը զրուցել է գյուղապետի հետ`պարզելու, թե ինչու է կեղծել մարդկանց ձայները, որի արդյունքում պատժվել է. “Չէ, նման բան չկա, ծառերն ընտրության հետ ոչ մի կապ չունեն: Ես ի՞նչ իմանամ ինչի համար են հատել, հետո էլ`ծառերը իմը չեն, ուրիշինն են, ծառերն իմ ախպորն են ու իրա ընկերոջը”:




Լրահոս