Տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 8%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8%-ով:
Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է արդյունաբերության արտադրանքի ծավալը` 16%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 2%-ով, առևտրի շրջանառությունը` 6.7%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 0.7%-ով, իսկ միջին անվանական աշխատավարձը` 3.2%-ով: Անկում է արձանագրվել շինարարության ոլորտում` 8%:
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14%-ով,արտահանումը` 30.4%-ով, ներմուծումը 8.9%-ով: 




Լրահոս