Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երկարաձգելու է կատալոնական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:
«Պայմանագրի երկարաձգման պրոցեսն ընթացքի մեջ է: Ես նոր պայմանագիր եմ կնքելու, մի անհանգստացեք: Երկրպագուները կարող են հանգիստ լինել»,- ասել է բրազիլացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագիրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը: