Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղը:
Ուելսի հավաքականի առաջատարը չի հասցրել լիովին վերականգնվել մկանային վնասվածքից: Նրա փոխարեն Փարիզում կայանալիք խաղին պատրաստ է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որի ապաքինումն արագ է ստացվել: