Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նկատի առնելով ԿԸՀ դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաեւ այլ տեղեկատվական նյութերը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի եւ կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով: Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ»:
ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ