Անվանի գրող, հրապարակախոս Արամայիս Սահակյանը, ինչպես հայտնի է, կյանքից հեռացել է մարտի 14-ին: Խաղաղություն նրա շիրիմին, եւ մեր ցավակցությունը` գրողի մերձավորներին: Սակայն, որքան էլ անհեթեթ է, ՀՀ մշակույթի նախարարությունը Ա. Սահակյանի մահագույժը եւ կենսագրականը ԶԼՄ-ներին ուղարկեց միայն երեկ՝ երեկոյան կողմ, համենայնդեպս, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն այն ստացավ ժամը 17:27-ին: Փաստորեն, այդքան ժամանակ էր անհրաժեշտ եղել մեկուկես էջ չկազմող շարադրանքը պատրաստելու համար: Երբեմն զարմանում ես` այս նախարարությունում որոշ աշխատակիցներ ինչո՞ւ են աշխատավարձ ստանում… Արամայիս Սահակյանը ողջ լիներ, հիմա հավանաբար կգրեր հանգն ու վանկը տեղը մի լավ կսմիթ` նախարարության կամ նախարարի հասցեին:
ՔՆԱԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ