ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը հանդես են եկել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են մասնավորեցնել գերեզմանատները: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվել, թե նա ինչպես է վերաբերում այս նախաձեռնությանը եւ ինչ է պատրաստվում անել՝ որպես «գերեզմաններով հարուստ» համայնքից ընտրված պատգամավոր: «Դե թողե՛ք հանգստանամ, էլի՛: Դեռ խորը չեմ ուսումնասիրել, երբ որ խորը ուսումնասիրեմ, այն ժամանակ կասեմ՝ կողմ եմ, թե ոչ, իսկ հիմա հանգստանում եմ»,-ասաց պատգամավորը:
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ