Այսօր Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում տեղի ունենցավ հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի անվան տուն-թանգարանի բացման արարողությունը: Թանգարանի բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ, քաղաքացիներ, տեղաբնակներ:
Նրանց թվում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը և այլք: Արարողությունը անցավ շատ ջերմ մթնոլորտում և տոնական տրամադրությամբ:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան