Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասն առաջիկայում կերկարաձգի Մադրիդի «Ռեալ»-ի հետ գործող պայմանագիրը:
AS-ը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ավելի շահավետ կլինի ֆինանսական առումով: Այժմ Նավասը ստանում է տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի ամառը:
Այնուամենայնիվ, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձմռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային, որի տրանսֆերը վերջին պահին ձախողվել էր այս ամռանը: