ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը բավական ոգեւորեց ԱԺ դահլիճում նստածներին. այն աստիճան, որ նրանք երկար ժամանակ չէին կարող զսպել իրենց ծիծաղը: Փոստանջյանը նախ ողջունեց «հեղափոխական կառավարությանը» եւ վարչապետին հարցրեց. «Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից… Ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ի բանտախցում գտնվող Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ամսի 22-ին՝ ուրբաթ օրը` երեկոյան ժամը 6-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու հայ ժողովրդի հաղթական հավաքը, եւ ցանկանում եմ պարզել` Դուք մասնակցելո՞ւ եք տեղի ունենալիք հաղթահավաքին»: «Վարչապե՛տ Տիգրան Սարգսյան, դե եկե՛ք ու պատասխանե՛ք այս հարցին»,-չկարողանալով զսպել ծիծաղը՝ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պարզվեց` Տ. Սարգսյանը չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ, ըստ նրա` «աշխատանքային օրակարգն այլ կարեւորագույն միջոցառումներով է լեցուն»:




Լրահոս