Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:




Լրահոս