Ժողովուրդ.Ժառանգությունը բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Աժ “Ժառանգություն” խմբակցությունը վերջերս խորհրդարանական միջազգային բոլոր պատվիրակություններում ու բարեկամական խմբերում փոխել է իր անդամներին` Ալեքսանդր Արզումանյանի ու Խաչիկ Քոքոբելյանի փոխարեն ներկայացնելով Ռուբիկ Հակոբյանին, Ջարուհի Փոստանջյանին ու Թևան Պողոսյանին: Այս որոշման պատճառն այն է, որ դեռ նախորդ տարի Աժ “Ժառանգություն” խմբակցությունը պառակտվեց, և խմբակցությունում “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչներ Արզումանյանն ու Քոքոբելյանը հայտարարեցին, որ իրենք այդուհետ ներկայացնում են իրենց ԱԴ կուսակցությունը: “Ժառանգություն”-ն էլ, փաստորեն, ի պատասխան նրանց քայլի, միջազգային պատվիրակություններում փոփոխություններ է արել: Միայն Ալ. Արզումանյանն է շարունակում մնալ Աժ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, քանի որ այն ընտրովի պաշտոն է, եւ հետկանչի մեխանիզմ չկա:




Լրահոս