ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սույն թվականի ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին: 
Պատիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաև բրիֆինգ  “ՀՀ պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը” նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ:




Լրահոս