Հրապարակ. Ո՞վ է Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կասկածյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը նորություններ էր հրապարակում նախօրեին սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով, որը քննչական գլխավոր տիկանությունը չի հայտնում՝ կա՞ն արդյոք գործով կասկածյալներ, թե՞ ոչ: Սակայն տեղեկացված աղբյուրը, որն իրավապահ շրջանակներից է, հաղորդում է, որ սպանության գործովարչության վարույթում է: Նախաքննության շահերից ելնելով, ոսվ հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ: Ինչպես արդեն հաղորդել ենք, երկու Մուրադյանների միջեւ վաղեմի թշնամություն կար, եւ ընտրություններից հետո նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է՝ սպիտակ “Նիվան” է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո: Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի՝ դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական:




Լրահոս