Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փորձագետները կազմել են երկրների ցուցակը, որտեղ այցելելը վտանգավոր է զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար:
Ինչպես գրում է The Independent-ը, մասնագետները հատկապես զգուշացնում են Սիրիա այցելելու անցանկալիության մասին, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները: Սև ցուցակում են հայտնվել Աֆղանստանը, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկան, Չադը, Կոնգոն,Գվինեան, Իրաքը, Լիբիան, Մավրիտանիան, Նիգերը, Պաղեստինը, Սիերա Լեոնեն, Սոմալին, Հարավային Սուդանը, Թունիսն ու Եմենը:
Բացի այդ, փորձագետները նշել են երկրներ, որտեղ խորհուրդ չի տրվում այցելել առանց անհրաժեշտության: Ցուցակում մասնավորապես հայտնվել են Ուկրաինան և Ռուսաստանը: Մասնավորապես, զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել Չեչնիա, Վրաստան, Ադրբեջան և Ուկրաինայի արևելյան որոշ շրջաններ:
Իսկ ամբողջական ցուցակում ներառված են 44 պետություններ՝ Հայաստանը, Ալժիրը, Անգոլան, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բուրկինա-Ֆասոն, Մյանման, Կամբոջան, Կամերունը, Կոլումբիան, Ջիբութին, Էկվադորը, Եգիպտոսը, Էրիտերիան, Եթովիան, Վրաստանը, Հաիթին, Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը, Կոտ-Դ’Իվուարը, Ճապոնիան, Հորդանանը, Քենիան,Կոսովոն, Լիբանանը,Մադագասկարը, Մալազիան, Մալին, Նեպալը, Նիգերիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Կոնգոն, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, Ուգանդան, Ուկրաինան, Վենեսուելան և Արևմտյան Սահարան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան