Չինաստանը մտադիր է առանց վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը մտադիր է առանց վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ՝ երկու երկրների տուրիստական հոսքի մեծացման նպատակով. փոխանցում է Интерфакс-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությանը:

Չինացի զբոսաշրջիկները տարեկան մոտ $10 միլիարդ են բերում ՌԴ տնտեսությանը:

«Մենք պատրաստվում ենք տուրզիմը դարձնել ևս մեկ ոլորտ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման համար: Զբոսաշրջիկների ներգրավման միջոցներից մեկը վիզային ռեժիմի թեթևացումն ու հետգայում նաև առանց վիզային ռեժիմի սահմանումն է»,-ռուս լրագրողների հետ զրույցում ասել է չինացի դիվանագետը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի տվյալների համաձայն՝ ընդունված միջոցներն արդյունքի են հասնում: «Վերջին 2 տարվա ընթացքում Ռուսաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 2 անգամ և գերազանցել 1,1 միլիոնը»,-ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս