Ոչ-ը մենակ ՀԱԿ-ը չի. նրանք մոռացել են քարոզարշավը և կեղծ օրակարգ ձևավորել. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հետևում եմ այն լրատվական ուշադրությանը, որ սևեռվել է «Եռանկյունի» հաղորդաշարի շուրջ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հաղորդման շուրջ հնչող քննադատություններին, այս մասին նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ես անձամբ կողմ եմ սահմանադրական փոփոխություններին: Ոմանք փորձում են կարծրատիպ ձևավորել, որ իշխանությունները վախենում են ընդդիմության հարցերին: Հիմա էլ փորձում են ասել, որ ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից: Ես շատ եմ ուրախանում, երբ դուք ինձ տալիս եք ամենադաժան հարցերը», – ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ-ի` հաղորդմանը չմասնակցելուն և դրա չստացվելուն, նախարարը նշեց. «Եթե չգան, կստացվի. ոչ-ը մենակ ՀԱԿ-ը չի, ոչ-ը` «Ժառանգություն»-ն է, «Հիմնադիր խորհրդարան»-ն է, ՕԵԿ-ն է: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ՀԱԿ-ը մոռացել է քարոզարշավը և կեղծ օրակարգ է ձևավորել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս