Չի բացառվում, որ ինչ-որ համատեքստում Հայաստանում քննարկված լինի ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցը, բայց չեմ կարծում, որ դա կարող է հիմնական թեմա լինել: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին, այս մասին նշեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նշենք, եր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան այցից հետո ռուսական «Ведомости» պարբերականն անդրադարձել էր հանդիպմանը և նշել, որ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրին և խոսվել ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակի մասին:
«Որքան էլ Ռուսաստանը կցանկանար սիրաշահել Ադրբեջանին` ԵՏՄ պրոյեկտի մեջ մտցնելու առումով, բայց, բնականաբար, Ռուսաստանում նաև հասկանում են, որ դա չպիտի լինի ի հաշիվ Հայաստանի հետ համագործակցության», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան