ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանից հայրենադարձված սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսինե Աբովյանը տարվել է «Իջևան» բժշկական կենտրոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա այնտեղ բուժզննում կանցնի: Նպատակն է հասկանալ՝ արդյոք նրա մոտ առողջական խնդիրներ չեն առաջացել հակառակորդի մոտ գտնվելու ընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Լուսինե Աբովյանը դուրս է եկել տնից և ուղևորվել ծանոթներից մեկի տուն: Սակայն նա անհետացել էր, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը հատել է ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի մոտ:
Այսօր արդեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ Լուսինե Աբովյանը տուն է վերադարձել: Նա պատմել է, որ մառախուղի պատճառով չի կարողացել տեղանքում կողմնորոշվել:
Լուսանկարը` aravot.am-ի: