«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ձորում հէկ կառուցելու պատճառով բյուրականցիները զրկվելու են ոռոգման ջրից: Քաղաքացիները նշեցին, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է հէկ-ի սեփականատերը եւ մի պարսկահայ: Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ հէկ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ կառուցվում է. «Արդեն երեք հէկ է կառուցվում, ու որեւէ լուրջ խնդիր չկա: Չէ՛, սեփականատերը պարոն Հովսեփյանը չէ»:
ՀԷԿ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ