Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ:
Կոլումբիայի ընտրանին մրցում էր Չիլիի հավաքականի հետ և հանդիպման 82-րդ րոպեին հարձակվողը ոտքին ծանր հարված է ստացել: Մոտ օրերս Մարտինեսը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վերջինիս վնասվածքի մանրամասները: