«Ժողովուրդ»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում: Նշենք, որ օրերս «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց իր չվերթերը՝ հայտարարելով, թե սկսում է սնանկացման գործընթաց: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել «Արմավիա»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նանա Ավետիսովայից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մշտապես նման լուրեր շրջանառվել են, ու մշտապես իրենք հերքել են այդ տեղեկությունը:
ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ