Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Նվարդ Սարգսյանը, որը խնդրում էր օգնել իր ամուսնուն, որին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից պետք է տեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Նվարդը նշեց, որ իր ամուսինը՝ Սամվել Մամիկոնյանը, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ու դժգոհ է իր դեմ կայացված վճռից: Դրա համար նա հացադուլ է հայտարարել: Եվ նրա առողջական վիճակն այնքան է վատացել, որ ստիպված տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հիմա Սամվել Մամիկոնյանի վիճակը կայուն է, եւ նրան պետք է վերադարձնեն բանտ: Դատապարտյալը, իմանալով այդ մասին, որոշել է հացադուլ եւ ջրադուլ անել, որպեսզի իրեն չտեղափոխեն եւ լսեն իր բողոքներն ու պահանջները:
Սակայն ՔԿՀ-ների հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Ս. Մամիկոնյանը դատապարտվել է 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշով (իր հորն է սպանել), եւ նրա վիճակն արդեն կայուն է: Նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
ՀԱՑԱԴՈՒԼ ՈՒ ՋՐԱԴՈՒԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ