ՍԽԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը: ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատները NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել:
Դեպքի առթիվ կատարվել է հետաքննություն, որպես երրորդ կողմ ներգրավվել են անկախ բժիշկներ, ովքեր հաստատել են, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել: Դիահերձման եզրակացության մեջ եւս նշված է, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար (accident): Հերքվել են բոլոր այն վարկածները, թե հնարավոր է` հայտնի երգչուհին հիվանդ է եղել, քաղցկեղ է ունեցել, երիկամների խնդիր է ունեցել կամ էլ գիրությունն է պատճառ եղել եւ այլն: Հարազատները նորից շեշտել են, որ երգչուհին առողջ է եղել, կյանքում դեղ չի խմել:
Հարազատների փոխանցմամբ` լեղապարկի վիրահատությունից հետո երգչուհու մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, սեփսիս, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:




Լրահոս