ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ պտուղ-բանջարեղեն վերամշակող գրեթե բոլոր գործարանները պատրաստ են պայմանագրեր կնքել գյուղացիների հետ: «Եթե լինեն գործարաններ, որոնք չեն ցանկանա պայմանագրեր կնքել, մենք արդեն աշխատանքներ կտանենք այդ գործարանների հետ կամ գյուղացիներին կուղղորդենք այլ գործարաններ»,-նշել է փոխնախարարը: Նա նաեւ հավաստիացրել է, որ կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված՝ գյուղացիներն անհանգստանալու առիթ չպետք է ունենան. «Կարտոֆիլի մեծածավալ գնում իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը: Այն պատրաստ է գնել շուրջ 2500 տոննա կարտոֆիլ»:
«ՍՊԱՅԿԱ»-Ն ԿԳՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ