Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է «Ժամանակ» թերթի հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի դեմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցով նախնական դատական նիստը, որը տեւել է ընդամենը 5 րոպե: Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ է խնդրել` պարզաբանելով, որ լրացուցիչ ապացույցներ պետք է ներկայացնի: Հիշեցնենք, որ այդ հայցով Քոչարյանները լրատվամիջոցից պահանջում են 5 միլիոն դրամի փոխհատուցում: Դատական նախնական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 8-ին:
ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ