ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք նորմալ, է՛, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի… Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապետ էլ դառնա»:

Մհեր Սեդրակյան «168 ժամ»

Ի պատասխան Մհեր Սեդրակյանի՝ «Բա ուրիշ ո՞վ պետք է լինի» հարցին. ուրիշ ցանկացած մարդ էլ կարող է լինել, միայն թե ՀՀԿ-ական օլիգարխ կամ աներձագ ու փեսա չլինի, որ գոնե Վանգային Վանգանից տարբերի: Հիմա որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ Սովետաշենից իրենց տան տեղը կարող են գտնել, դրանով հո լավ պաշտոնյա չե՞ն դառնում: Միայն մնում են լավ գռփող ու թալանող, լավ ընտրակեղծարար, այսինքն՝ Սովետաշենից տան տեղը գտնելը չափանիշ չէ: Բայց, ամեն դեպքում, անկեղծությունը լավ բան է, իսկ Սեդրակյանն անկեղծ է՝ մաքուր աշխատեցին, մաքուր կեղծեցին, էլի մաքուր կկեղծեն, ինչ կա՝ դա էլ ասում է: Գնահատելի է:




Լրահոս