ՏՆՕՐԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գ. Մարտիրոսյանը, որը նաեւ ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահն էր, ազգային պարկի հողամասերի վարձակալության ու կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, հաղթող է ճանաչել նախապես որոշված եւ մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Վերջիններս ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք են բերել վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքներ եւ ստացել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Հավելենք, որ Գագիկ Մարտիրոսյանի կալանավորման գործում լուրջ դերակատարություն է ունեցել ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Աշոտ Գնդոյանը, որն իր նշանակման օրվանից խնդիրներ ուներ Մարտիրոսյանի հետ: Իսկ Մարտիրոսյանը համարվում է ոլորտի մասնագետ, որը երկար տարիներ ղեկավարել է ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր բաժիններ:




Լրահոս