Հովիկ Աբրահամյանը, բացի վարչապետ լինելուց, նաև քաղաքացի է. Վարդան Այվազյանը` ռեալիթի շոուի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը, բացի վարչապետ լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է, հարցրել են` իր կարծիքն ասել է: Անդրադառնալով վարչապետի` «Այո/ոչ» իրական շոուին մասնակցելուն, այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրապատման մասնակից Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ այդ իրապատումն արդյունավետ է համարում: «Մենք ինչ-որ խրատ տալու կամ սովորեցնելու խնդիր չունենք, «ոչ»-ի և «այո»-ի կողմնակիցները թշնամաբար չեն տրամադրված: Ընդդիմությունը դրանք ևս մեր բարեկամներն են». – ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս