Արտակարգ դեպք՝ Աջափնյակում. գերեզմանատանը հրկիզված տղամարդ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոնից» տեղեկացավ, որ երեկ ծայրահեղ ծանր վիճակով, կյանքի հետ անհամատեղելի այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: ԲԿ-ից բժիշկ Հրանտ Վարդանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ տղամարդը գիտակցություն ունեցել է, սակայն ոչ լիարժեք. «Հազիվ կարողացանք անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ հարցնել: Ծայրահեղ ծանր էր վիճակը՝ ծանր այրվածքային շոկով: Փորձեցինք սիստեմա միացնել, մեզ մոտ տեղափոխվելուց 10 րոպե անց շունչը փչեց: Հնարավոր չէր կյանքը փրկել»:

Պարզվել է՝ 35-ամյա Սարգիս Բազակյանը ինքնահրկիզվել է Աջափնյակ վարչական շրջանի գերեզմանատան 6-րդ հողակտորում՝ այդկերպ փորձելով ինքնասպան լինել: Մահը վրա է հասել հիվանդանոցում: Ըստ տեղեկությունների՝ տղամարդն առողջական խնդիրներ է ունեցել:




Լրահոս