ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վաղն Ազգային ժողովի նիստ է, մենք պատգամավոր ենք, դա մեր աշխատանքն է, եւ ԱԺ պատգամավորներից ով ավելի կարեւոր գործ ունի, չի մասնակցի: Ես, եթե ավելի կարեւոր գործ չունենամ, բնականաբար կմասնակցեմ»:

Մարտուն Գրիգորյան «168 ժամ»

Ճիշտ են ասում, որ օլիգարխների վրա հիմնված ուժը երբեք ընդդիմություն չի դառնա: Եթե նույնիսկ փորձում են ընդդիմադիր կեցվածք դրսեւորել, էլի չի ստացվում: Բայց ախր մասնակցողի համար մասնակցությունն արդեն իսկ կարեւոր գործ է, ի՞նչ է նշանակում՝ եթե ավելի կարեւոր գործեր չունենամ… Ի վերջո, ԱԺ ցանկացած պատգամավորի մենք՝ հարկատուներս, վարձատրում ենք, որ նրանք գնան աշխատանքի: Դրա կարեւորագույն մասն էլ հենց նիստերին պարտաճանաչ մասնակցելն է: Այլ հարց է, որ այստեղ Գրիգորյանը պետք է ընտրություն կատարի անձնական բիզնեսի պահպանման կամ առյուծի վանդակում հայտնվելու հեռանկարների միջեւ:




Լրահոս