Հայ ձյուդոիստները պարտություն կրեցին Չինաստանի մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ձյուդոիստները լիովին ձախողվեցին Չինաստանում ընթացող ձյուդոյի Մեծ մրցանակի հերթական մրցաշարում:

Մեր 60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը հենց առաջին փուլում պարտվեց ղազախստանցի Այբեկ Իմաշեւին եւ դուրս մնաց պայքարից:

66 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաջող մեկնարկեց եւ առաջին մարտում հաղթեց ռուսաստանցի Դենիս Լավրենտիեւին: Սակայն 1/8 եզրափակիչում մեր մարզիկը զգուշացումներով զիջեց ճապոնացի Կենգո Տակաչիին եւ նույնպես ավարտեց ելույթները:

Ի դեպ, մեր ձյուդոիստների մրցակիցները կիսաեզրափակիչ փուլում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ կպայքարեն 3-րդ տեղի համար:




Լրահոս