Գործարարի ինքնասպանության հետքերով. ո՞ր պաշտոնյաների անուններն են շոշափվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտքերի պատճառով ինքնասպանություն գործած գործարար Աբրամ Ամիրխանյանին պատկանող «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն, ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել:

Այս մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս օգոստոսի 18-ին: Ընկերությունը սնանկ էր ճանաչվել ամենամեծ պարտատիրոջ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի դիմումի հիման վրա: Վերը նշված ընկերությունը միայն բանկին պարտք է ավելի քան 9 միլիոն դոլար: Սակայն սնանկության գործընթացը սկսելուց հետո պարտատերերի ցանկը բավական մեծացել է եւ հասել է 21-ի: Նշենք, որ 21 պարտատերերին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն ընդհանուր պարտք է ավելի քան 4 միլիարդ 391 միլիոն դրամ եւ 9 մլն 500 հազ. դոլար:

Հավելենք, որ պարտատերերի ցանկում են «Մանանա Գրեյն» ընկերությունը, որի պահանջի չափը կազմում է 25 միլիոն դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ 2 մլն դրամ պահանջով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 391 հազար դոլար պահանջով եւ այսպես շարունակ: Հիշեցնենք, որ Աբրամ Ամիրխանյանն ինքնասպան էր եղել այս տարվա փետրվարի 5-ին, իր բնակարանում:




Լրահոս