Չիկագոյում արաբերեն խոսող 2 տղամարդու թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիկագոյում ինքնաթիռի 2 ուղևորի արաբերեն խոսքից վախեցած տղամարդը զգուշացրել է անվտանգության ծառայությանը. փոխանցում է Rosbalt.ru-ն:

Ֆիլադելֆիա թռիչքը հետաձգվել է:

Հարցաքննման ընթացքում ոստիկանությունը հաստատել է պաղեստինցիների ինքնությունը, և նրանք կարողացել են ինքնաթիռ բարձրանալ, սակայն նույնիսկ դրանից հետո ուղևորները պնդել են, որպեսզի վերջիններս ցույց տան փոքր պայուսակի պարունակությունը:

Պայուսակում քաղցրավենիք է հայտնաբերվել: Պաղեստինցիներից մեկը հայտնել է, որ մինչ այժմ երբեք չի բախվել նման խտրականության հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս